Աշխարհի ամենախոշոր Facebook սոցիալական ցանցը սեփական ակցիաների վաճառքի միջոցով ապահովել է 1.5 մլրդ դոլարի ներդրում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Գործարքին մասնակցել է ամերիկյան Goldman Sachs բանկը, որը, չնայած ակցիաները չգնելու վերաբերյալ փորձագետների խորհրդին, այնուամենայնիվ ձեռք բերեց դրանց մեկ երրորդը: Մյուս մասը գնել է ռուսական Digital Sky Technologies-ը, որին պատկանում է Facebook-ի բաժնետոմսերի մի մասը, ինչպես նաև ռուսական խոշորագույն Mail.ru կայքը:
Այս պահին Facebook-ը ինտերնետային հսկաների մեջ կապիտալիզացիայով երրորդն է` 50 մլրդ դոլար և զիջում է միայն Google-ին ու Amazon-ին: