Ավստրալիան վերացնում է Բիրմայի որոշ պատժամիջոցներ՝ ի նշան Ռանգունում դեմոկրատական փոփոխությունների ընդունման և խոստանում ամրապնդել երկու երկրների միջև առևտրական կապը:
Ավստրալիայի արտգործնախարար Բոբ Քարրը հայտարարել է, որ դրամական միջոցների տեղափոխման և երկու երկների միջև 260 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նաև նախագահ Թեյն Սեյնի երթևեկության սահմանափակումները վերացել են:
Միևնույն ժամանակ, Կանբերայում նշել են, որ 130 պաշտոնական դեմքեր, որոնց մեջ գերակշռում են զինվորականները, կշարունակեն մնալ պատժամիջոցների ենթակայության տակ:






































