Ինչպես քիչ առաջ տեղեկացրեց Reuters գործակալությունը, Իրանը մերժել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ երկկողմ բանակցություններ անցկացնելու առաջարկը:
Շաբաթ օրը այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի մամլո խոսնակ Աբոլֆազլ Զոհրևանդը` ավելացնելով, որ այդ առաջարկը եղել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի կողմից:
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում շարունակվում են բանակցությունները Իրանի միջուկային խնդրի շուրջ:









































