Բրիտականական «Բրիթիշ Էյրուեյզ» և «Իբերիա» խոշոր ավիաընկերությունների միաձուլումը ավարտվեց: Այսօր դադարացվել են այդ ընկերությունների բաժնետոմսերի առևտրային գործարքները: Երկուշաբթի օրվանից Լոնդոնի բորսայում կշրջանառվեն միայն միաձուլված «Էս-Էյ խմբի ինթերնեյշնլ քոնսոլիդեյթիդ էյրլայնզ» ավիաընկերության բաժնետոմսերը: Նոր ընկերության գլխամասային գրասենյակը կգտնվի Մադրիդում: Այս ընկերությունը կտնօրինի 406 ինքնաթիռ, որոնք կսպասարկեն 250 ուղղություն և կտեղափոխեն տարեկան 57 մլն ուղևոր: Սակայն թռիչքները կիրականացնեն հին մակնիշներով` «ԲԱ» և «Իբերիա»: Նոր հսկայի տարեկան շահույթը կկազմի 12 մլրդ ֆունտ ստերլինգ (19 մլրդ դոլար):