Սուդանի ռազմաօդային ուժերն այսօր հարված են հասցրել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Հարավային Սուդանի ղեկավարությանը:
Օդային հարվածի արդյունքում զոհերից հաջողվել է խուսափել: Այնուամենայնիվ, Սուդանի սահմանակից Ալ-Վահդա նահանգի իշխանությունները հայտնել են, որ մեկ օր առաջ նույնպես Սուդանը օդային հարված էր հասցրել այդ շրջանին, որի հետևանքով զոհվել էր առնվազն 7, վիրավորվել՝ 14 մարդ:
Ըստ Հարավային Սուդանի իշխանությունների՝ ևս մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Բանտիոյի մերձակայքում գտնվող բնակավայրերին, ինչի հետևանքով զոհվել է 2 (այդ թվում՝ հղի մի կին), վիրավորվել 8 մարդ: Վերջին օրերին Բանտիոյի ուղղությամբ սա արդեն երկրորդ օդային հարվածն է:
Սուդանի ռազմաօդային ուժերը Հարավային Սուդանի ռմբակոծությունները սկսել են ապրիլի 12-ից՝ այն բանից հետո, երբ Խարթումը հայտարարեց, թե դուրս է գաիս սպասվող խաղաղ բանակցություններից: Դրանց ընթացքում կողմերը հույս ունեին կարգավորել մարտ ամսից սահմանի վրա բռնկված զինված հակամարտությունը:








































