Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը այսօր կայացած քննարկման ժամանակ վստահություն հայտնեց, որ ինքն այս ընտրությունների արդյունքում անպայման պատգամավոր է դառնալու:
«ՀՀԿ-ն չի ամաչում՝ քարոզարշավի ժամանակ օգտագործում է նույնիսկ երեխաներին, այդ կուսակցությունը մարդկանցից պահանջում է ներկա գտնվել իրենց հանդիպումներին: Փողի շունչն օդի մեջ է, ու բոլորը սպասում են: Սրանով իշխանությունները նվաստացնւմ են ժողովրդին, բայց դա չէ իսկական ձևը:
Այո, մեր ժողովուրդը բարձր մակարդակ ունի, և նրան չի կարելի նվաստացնել: Իսկ մենք, իրոք, ծառայելու ենք մեզ ընտրող մարդկանց: Օրինակ՝ եթե ժողովուրդը թացը չորից զանազանի, ՕԵԿ-ին ոչ մի ձայն չի տա: Իսկ «Ժառանգության» մասին էլ պետք է խոսել վերապահումով: Նրան ուղղակի խուրդել են: Ինչ վերաբերում է կոալիցիոն կուսակցություններին, ապա նրանք բոլորն էլ դիմելու են ընտրակաշառքի, իսկ մենք, ինչպես նաև ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը, նման բան չենք անելու»,- ասաց Կարապետյանը:








































