Ճապոնիան կարող է Արժույթի միջազգային հիմնադրամին տրամադրել մինչև 60 մլրդ եվրո: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով ճապոնական ԶԼՄ-ները:
Լրացուցիչ միջոցները ԱՄՀ-ի կողմից կարող են օգտագործվել Եվրոպայի պարտքային ճգնաժամի դեմ պայքարելու համար:
Այս պահին Տոկիոն բանակցություններ է վարում Չինաստանի և մի շարք եվրոպական պետությունների հետ հատկացվող գումարի կոնկրետ չափը սահմանելու վերաբերյալ: Եթե այդ միջոցները տրամադրվեն, դա կլինի ամենախոշորը ԱՄՀ պատմության մեջ:
Ճապոնիան համարվում է ԱՄՆ-ից հետո ԱՄՀ երկրորդ խոշոր դոնորը: Տոկիոն պատրաստակամություն է հայտնում ակտիվ մասնակցություն ունենալ ԱՄՀ միջոցների ծավալն ընդլայնելու գործին, այն դեպքում, երբ ԱՄՆ-ը ավելի պահպանողական դիրքորոշում ունի այս հարցում:









































