Ապրիլի 15-ի երեկոյան ՑԱԽԱԼ-ը նախազգուշացում է ստացել, որ Եգիպտոսի սահմանի մոտ էլեկտրոնային ցանկապատն անցնելու փորձ է կատարվել:
Ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը, սահմանն անցնելու փորձը ժամանակին կանխվել է զինվորականների կողմից:
Հարկ է նշել, որ նույն օրը՝ մի քանի ժամ դրանից առաջ, Սինայի թերակղզում իսլամիստները գնդագոծել էին ոստիկանական հսկիչ-անցակետը: Դեպքը տեղի էր ունեցել Ալ-Արիշից հարավ: Զոհվել էր երկու եգիպտացի ոստիկան, ևս մեկը վիրավորվել էր:
Նշենք, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո Սինայի թերակղզում անընդհատ անկարգություններ են տեղի ունենում:










































