Ցանկացած խոսակցություն կանդրադառնա կուսակցության ռեյտինգի վրա: Հարց է՝ դա օբյեկտիվ է, թե ոչ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով երեկ ԲՀԿ վերաբերյալ խոսակցություններին:
Անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի այն հայտարարությանը, թե իր փեսայի սպանության մեղավորները ԲՀԿ-ականներ են` ասաց, որ
դժվարանում է ասել, թե սա կապ ունի ինչ-որ մի կուսակցության գործունեության հետ, թե ոչ:
«Հարցը այն է, թե սպանության մեղադրանքը ունի՞ հիմք, օբյեկտի՞վ է, թե՞ ոչ»,- նկատեց քաղաքագետը:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի զենքով հանրահավաքում հանդես գալուն` Մարկարովը մեկնաբանեց, որ երևի իրավունք ունի զենք կրելու: «Եթե նա ունի դրա օրինական թույլտվությունը, խնդիր չկա: Համացանցում կան միլիոնավոր նկարներ, երբ այս կամ այն մարդու ձեռքում կա զենք, սա մեծ խնդիր չէ»,- ասաց քաղաքագետը:









































