Չինաստանի հյուսիսում Շանսի մարզի ածխահանքում փակված մնացած 11 հանքափորները մահացել են: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարական ծառայություններում ունեցած աղբյուրին:
Ըստ այդ տեղեկատվության՝ փրկարարները գտել են 9 զոհերի մարմինները: Փրկարարական աշխատանքները շարունակվում են, դեպքի վայրում աշխատում են 230 փրկարարներ:
Հիշեցնենք. ածխահանքը փլուզվել էր ուրբաթ, որի հետևանքով 11 հանքափորներ փակված էին մնացել հանքահորում:










































