Հազարավոր իսպանացիներ դուրս են եկել Մադրիդի փողոցներ` բողոքելով կրթության և առողջապահության ոլորտներում կառավարության ծախսերի կրճատումների դեմ:
Press TV-ն տեղեկացնում է, որ ցուցարարները պարզել են հակակառավարական բովանդակությամբ հայտարարություններով պաստառներ: Հայտարարությունները հիմնականում ուղղված են եղել երկրի վարչապետ Մարիանո Ռախոյի դեմ:
Բողոքի ցույցը կազմակերպվել է այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել է 10 միլիարդ եվրոյի հասնող նոր կրճատումների մասին:










































