Շրի Լանկայի կառավարության ներկայացուցիչներն այսօր հայտնել են, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը կիրակի գիշերը երկօրյա այցով ժամանել է կղզի:
Ինչպես հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը, Պաղեստինի առաջնորդին օդանավակայանում դիմավորել են Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Աբբասը պատրաստվում է հանդիպել նախագահի հետ և կնքել երկկողմանի համաձայնագրեր:
Սա Պաղեստինի առաջնորդի երկրորդ այցելությունն է կղզի: Առաջին անգամ նա Շրի Լանկայում, դարձյալ երկօրյա այցով, եղել էր 2008 թվականին:










































