Ըստ Կենտրոնական բանկի երեկ հրապարակած 2010թ. նոյեմբեր ամսվա տեղեկագրի`2010թ. նոյեմբերին ՀՀ բանկերում ռեզիդենտ ֆիզիկական անձանց դրամական ավանդների ծավալը կազմել է մոտ 197 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ աճելով 5.4%-ով: Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժութային ավանդների ծավալը դրամական արտահայտությամբ կազմել է 361 մլրդ դրամ` նախորդ ամսվա նկատմամբ աճելով 0.9%-ով: Ընդհանուր ավանդների ծավալը (ներառյալ ոչ ռեզիդենտների ու իրավաբանական անձանց) կազմում է 657 մլրդ 662 մլն դրամ: