Ֆիլիպիններում ցուցարարները ներկ են լցրել ամերիկյան դեսպանատան դարպասների վրա` պահանջելով, որ երկրից հեռանան ամենամյա զորավարժություններին մասնակցող ամերիկյան զորքերը:
The Washington Post-ը հաղորդում է, որ ավելի քան 70 ուսանող ակտիվիստներ հանկարծակիի են բերել ոստիկանությանն ու անվտանգության աշխատակիցներին` այսօր կարմիր ու կապույտ ներկ լցնելով ամերիկյան դեսպանատան հիմնական դարպասների վրա և ներկով գրելով, որ զորքերը պետք է անհապաղ հեռանան:
Ակտիվիստները ի նշան բողոքի այրել են նաև ԱՄՆ դրոշը: Դեպքի առթիվ ձերբակալություններ չեն եղել: Ամենամյա զորավարժություններին, որոնք այս տարի տեղի են ունենում արևմտյան Ֆիլիպիններում, մասնակցում են Ամերիկայի ու Ֆիլիպինների հազարավոր զինվորներ:









































