Քսենյա Սոբչակը օրերս «գրազով» «կրել» է ռուսաստանաբնակ, հայազգի գործարարներից մեկի թիկնապահին: Aravot.am կայքը հայտնում է, որ այս մասին հաղորդավարուհին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Բարձրաշխարհիկ հավաքույթներից մեկին մասնակցելու համար հրավիրված հայ գործարար Կարենն ու Քսենյան միաժամանակ են իջել մեքենայից, ու հաղորդավարուհին հավանել է Կարենի թիկնապահին: Ողջ երեկոյի ընթացքում նա հետաքրքրվել է 28-ամյա հմայիչ երիտասարդով:
Կայքը հաղորդում է, որ հարբած Սոբչակը միջոցառումից հետո գործարարին կազինո է հրավիրել, որպեսզի ընթացքում էլ բանակցի թիկնապահին «իրենով» անելու հարցի շուրջ: Կարենը Քսենյային առաջարկել է «գրազով»խաղալ, և Սոբչակի կրելու դեպքում իր թիկնապահ Արտյոմը այդ օրը նրանը կլինի: Չնայած հարբած լինելուն, հաղորդավարուհին «կրել» է Կարենին ու Արտյոմին այդ գիշեր իր հետ տուն տարել:
Սոբչակը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ իրեն միշտ էլ դուր են եկել կոպիտ ու «վայրենի» հայ տղամարդիկ, Արտյոմն էլ, ըստ նրա, հենց այդպիսին էր:










































