Հայտարարվել են eVolo ամսագրի 2012 Skyscraper մրցույթի հաղթողները, ովքեր ներկայացրել են երկնաքերների իրենց ծրագրերը` հույս ունենալով իրենց տարօրինակ, բայց գիտության տեսանկյունից հնարավոր գաղափարները մի օր դարձնել իրականություն:
Daily Mail-ը գրում է, որ ճարտարագետները ներկայացրել են երկնաքերներ կառուցելու նոր տեխնոլոգիաներ, նյութեր, ծրագրեր:
Մրցույթին հինգ մայրցամաքներից մասնակցել էր 714 մարդ, որոնցից, որպես հաղթողներ, ընտրվել էին երեքը:
















































