ԵՄ ղեկավարությունը ողջունում է բելառուս ընդդիմադիրներ Դմիտրի Բոնդարենկոյի և Անդրեյ Սաննիկովի ազատ արձակումը:
«Ես ողջունում եմ լուրն այն մասին, որ նախագահի նախկին թեկնածու Անդրեյ Սաննիկովը և նրա քարոզարշավի կազմակերպիչ Դմիտրի Բոնդարենկոն այժմ ազատության մեջ են և կարող են միավորվել իրենց ընտանիքներին ու ընկերներին»,- ասվում է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության բարձրաստիճան ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հայտարարության մեջ, որի տեքստն որբաթ օրը Բրյուսելում փոխանցվել է Интерфакс-Украина գործակալությանը։
Քեթրին Էշթոնը բելառուսական այդ ընդդիմադիր գործիչներին անվանել է «ժողովրդավարական և եվրոպական Բելառուսի համար անխոնջ աշխատանքի և նվիրվածության խորհրդանիշներ»:
«Կոչ եմ անում Բելառուսի իշխանություններին անվերապահորեն ազատ արձակել մնացյալ բոլոր քաղբանտարկյալներին և հանել քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացման բոլոր սահմանափակումները: Դա, անկասկած, կնպաստի ԵՄ–ի և Բելառուսի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:







































