Հնդկական The Telegraph թերթը գրում է, որ հայտնի հնդիկ ֆիզիկոս Ուդուպի Ռամաչանդրա Ռաոն վերանայել է գլոբալ տաքացման վրա տիեզերական ճառագայթների ազդեցության վերաբերյալ տեսակետը: Նրա կարծիքով, այդ ազդեցությունն ավելին է, քան նախկինում համարում էին գիտնականները:
Նրա կարծիքով, ՄԱԿ-ը գերագնահատում է մարդու ներգործության աստիճանը գլոբալ տաքացման վրա և թերագնահատում տիեզերական ճառագայթման ազդեցությունը:
Նրա եզրակացությունները հրապարակվել են անցած շաբաթ:
Գիտնականի կարծիքով, մարդու ազդեցությունը գլոբալ տաքացման վրա ընդամենը 60%-ի է հասնում: Այսպիսի եզրակացութան է նա եկել երկար տարիներ համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո: Այդ ընթացքում նա չափումներ է կատարել և գնահատել տիեզերական ճառագայթման ազդեցության գործոնը:
Գրքի շնորհանդեսից հետո Հնդկաստանի բնապահպանության նախարարն ասել է, որ այս ուսումնասիրությունը չի հերքում ջերմոցային գազերի ազդեցության փաստը գլոբալ տաքացման վրա, այլ վերաիմաստավորում է այդ խնդիրը, քանի որ լրացուցիչ դաշտեր են բացվում այդ երևույթի դեմ պայքարելու համար: