Զինված ահաբեկչական խմբերը Սիրիայում հարձակվել են արևմտյան Լաթաքիա քաղաքում գտնվող առողջապահական կենտրոնի վրա:
Press TV-ի փոխանցմամբ՝ սիրիական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ զոհեր չկան:
Ինչպես արդեն հաղորդել էինք, շաբաթ օրը հարձակումներ են տեղի ունեցել նաև Հոմս քաղաքում: Հարձակումների հետևանքով սպանվել էր մեկ քաղաքացի, և վիրավորվել էին տասնյակ մարդիկ:
Սիրիական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հակակառավարական զինված խմբերի նպատակը Սիրիայում իրադրությունը ապակայունացնելն է: