ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը տարակուսանք է հայտնել, որ Սիրիայի իշխանությունները մտադիր են հավատարիմ մնալ ՄԱԿ-ի` բռնությունները դադարեցնելու ծրագրին համաձայնելու իրենց որոշմանը, գրում է BBC-ն:
ՄԱԿ ԱԽ` Սիրիա դիտորդների առաքելություն ուղարկելու բանաձևի ընդունումից հետո Ռայսը նշել է, որ երկրում շարունակվում են ընդդիմության վրա զինված հարձակումները, և դա «վարչակարգի անկեղծության և կրակը դադարեցնելու համաձայնության տրամադրվածության հանդեպ նոր կասկածներ է առաջացնում»:
Ռայսը հայտարարել է, որ ԱԽ բանաձևը հնարավորություն է տալիս արյունահեղությունը դադարեցնել և սկսել խաղաղ բանակցությունները:
Ամերիկյան դիավանգետը միաժամանակ նշել է, որ այժմ պատասխան քայլեր պետք է անեն սիրիական իշխանությունները: