Զինված հակամարտություններում երեխաների հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ռադհիկա Կումարասվամին խիստ անհանգստություն է հայտնել Մալիի հյուսիսում ապստամբ տուարեգների և իսլամիստների կողմից երեխաների հավաքագրման մասին տեղեկությունների վերաբերյալ:
Կումարասվամիի խոսքով` երեխաներին զինվորի դերում օգտագործելը ոչ մի հանգամանքում չի կարող արդարացվել: Բացի դրանից` երկրից ստացվում են տեղեկություններ կանանց և աղջիկների առևանգման ու բռնաբարության, ինչպես նաև բժշկական հաստատություններից կողոպուտի դեպքերի մասին: 200 հազար մարդ ստիպված է եղել փախչել բռնությունների թիրախ դարձած հյուսիսից:
Ռադհիկա Կումարասվամին նշել է, որ իրենք հետևելու են իրադրության զարգացմանը և գրանցելու են Մալիում երեխաների հավաքագրման բոլոր դեպքերը:









































