Եգիպտական պաշտոնական դեմքերը մեղադրել են Հոսնի Մուբարաքի որդուն`Գամալին, Եգիպտոսի նախագահի թեկնածու Օմար Սուլեյմանի վրա մահափորձ կազմակերպելու համար: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է «Ալ-Ախրամ» թերթը:
Համաձայն հաղորդագրության` Սուլեյմանը հաստատել է, որ ինքը 2011 թվականի հունվարի 30-ին դարձել էր անհաջող հարձակման թիրախ, որ չգիտի, թե ով է պատասխանատվություն կրում իր դեմ մահափորձ կազմակերպելու համար:
Փաստաբան Խալեդ Սուլեյմանը գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել, որում մեղադրել է Գամալ Մուբարաքին և մի շարք այլ պաշտոնատար անձանց` հանցագործության մասնակից լինելու համար:
Օմար Սուլեյմանին, ով այն ժամանակ նոր էր նշանակվել փոխնախագահ, հաջողվել էր փրկվել, քանի որ եղել էր զրահապատ մեքենայում:
Ըստ մեղադրանքի` Գամալ Մուբարաքը տեղեկացված է եղել, որ փոխնախագահը այդ օրը ոչ զրահապատ ավտոմեքենայով է լինելու և երեք զինված մարդ է ուղակել, որոնք էլ կրակել են ավտոմեքենայի վրա:
Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաները թեթին հայտնել էին, որ Սուլեյմանը և Գամալ Մուբարաքը այդ միջադեպից առաջ վիճել էին:
Վեճի պատճառը հայտնի չէ, սակայն աղբյուրներն ասում են, որ Սուլեյմանը մեղադրել է Գամալ Մուբարաքին, որ նա «խայտառակել է» իր հորը:










































