Տնտեսական ճգնաժամն ու բենզինի ռեկորդային գինը հարյուր հազարավոր հույների ստիպել են հրաժարվել Սուրբ Զատկի առիթով արձակուրդ մեկնելուց: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն` վկայակոչելով Հունաստանի ճանապարհային ոստիկանության հայտարարությունը:
Վերջին շաբաթվա ընթացքում, դպրոցական արձակուրդների սկզբից, երկրի խոշոր քաղաքներից մեքենաներով հանգստի է մեկնել 700 հազար ընտանիք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակատարվածում հանգստի ուղևորվող ընտանիքների թիվը 1.3 միլիոն է եղել: Արձակուրդ մեկնող մեքենաների հոսքը հինգշաբթի և ուրբաթ օրերին անցած տարվա նույն օրերի համեմատ 3 տոկոսվ նվազել է:
Հույների մեծ մասն այս տարի Սուրբ Զատկի արձակուրդներն անց են կացրել տանը: Բյուջետային ծախսերը կրճատելու նպատակով Հունաստանի կառավարության ընդունած սահմափակումների փաթեթը մեծ հարված հասցրեց հույն աշխատավորին և թոշակառուին: Արձակուրդի կազմակերպման ծախսերի մեջ նկատելի է դարձել նաև բենզինին հատկացվելիք մասը: Բենզինի մեկ լիտրի գինը 1,85 եվրոյով թանկացել է:
Սուրբ Զատկի տոներին Հունաստանում գրանցված ցուրտ եղանակը և նավաստիների երկօրյա գործադուլը մեծ վնաս են հասցրել երկրի զբոսաշրջությանը:







































