Ֆիզիկոսներն առաջին անգամ ստեղծել են քվանտային համակարգիչների աշխատանքի համար համընդհանուր ալիք: Գիտական հոդվածը տպագրվել է Scientific American և Nature ամսագրերում:
Գիտնականները ստեղծել են կապի ռեկորդային երկարությամբ ալիք, որը միացրել է երկու լաբորատորիաները: Այն կազմված է եղել 60 մետր երկարությամբ օպտիկական մալուխից, ինչպես նաև ծայրերում զույգ օպտիկական թակարդներից: Հայելու և լազերային ճառագայթների համակարգը հարմար միջավայր է ստեղծել ատոմի էներգետիկ վիճակի բարելավման համար: Հայտնվելով թակարդում` այն շարունակել է նույն վիճակով այնտեղ մնալ:
Թակարդներում տեղադրված են ռուբիդիումի ատոմներ: Դրանք կատարում են կուբիտների` քվանտային բիտերի դեր: Թակարդի ներսում գիտնականները պրոտոն են բաց թողել: Այն հայելու կողմից անդրադարձվել է տասնյակ հազարավոր անգամներ, որը մեծացրել է ռուբիդիումի ատոմի հետ փոխազդեցության հնարավորությունը: Փոխազդեցության դեպքում պրոտոնը տեղեկություն է ստանում ատոմի քվանտային վիճակի մասին: Այնուհետև շարժվելով մալուխով` այն փոխազդում է մեկ այլ ատոմի հետ:
Այդպիսով գիտնականներին հաջողվել է քվանտային վիճակը փոխանցել մի ատոմից մյուսին:
Գիտնականների խոսքով` ներկայումս հիմնական խնդիրը նման ցանցերում պրոտոնների մեծ կորուստն է, որը տեղի է ունենում մի ատոմից մյուսին ինֆորմացիա փոխանցելու ժամանակ: Գիտնականները հուսով են, որ խնդիրն առաջիկայում կլուծվի:










































