ՄԱԿ անվտանգության խորհուրդը հաստատել է Սիրիա դիտորդական խումբ ուղարկելու բանաձևը, հաղորդում է Рейтер-ը: Ինչպես սպասվում է, դիտորդների առաջին խումբը, որ կուղարկվի Սիրիա, կազմված կլինի 10-12 մարդուց: Հետագայում առաքելության կազմը կարող է ընդլայնվել մինչև 250 դիտորդ:
Բանաձևի նախագծի տեքստում, որը ստացել է Associated Presse գործակալությունը, ասվում է, որ կառավարությունը պետք է ապահովի դիտորդների անարգել տեղաշարժը երկրով մեկ և նրանց հնարավորություն տա անձամբ հարցաքննել ում անհրաժեշտ է: Բացի դրանից` ԱՄՆ առաջարկած բանաձևի նախագծում սիրիական իշխանություններին կոչ է արվում զորքերը դուրս բերել քաղաքներից և մյուս բնակավայրերից: Եթե Սիրիան չկատարի բոլոր այս պայմանները, ԱԽ-ը, համաձայն նախագծի, «անհրաժեշտության դեպքում կքննարկի հետագա միջոցառումները»: