Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 39-րդ տուրի շրջանակներում Կրասնոդարի «Կուբան»-ը ոչ-ոքի խաղաց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Խաղի հաշիվը բացվեց 61-րդ րոպեին, երբ Ռոման Պավլյուչենկոն, օգտվելով Իգոր Արմաշի թույլ տված սխալից, գնդակն ուղարկեց «Կուբան»-ի դարպասը:
Հաշվի հավասարակշռությունը 74-րդ րոպեին վերականգնեց կրասնոդարյան թիմի և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Մարկոս Պիզելլին` գեղեցիկ գոլ հեղինակելով տուգանային հարվածի իրացման արդյունքում:
«Կուբան» – «Լոկոմոտիվ»` 1:1
0:1 Պավլյուչենկո (61’), 1:1 Պիզելլի (74’)






































