Ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի նոր՝ «Ջանգոյի ազատագրումը» ֆիլմի սյուժեն ապրիլի 13-ին պաշտոնապես հրապարակվել է Sony Pictures-ի ու Վայնշտեյն եղբայրների ընկերության կողմից: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Միացյալ Նահանգների հարավում գտնվող պլանտացիաներից փախած ստրուկին` գլխավոր հերոսին, ինչպես և ավելի վաղ հաղորդվում էր, մարմնավորելու է երաժիշտ-դերասան, օսկարակիր Ջեյմի Ֆոքսը («Ռեյ» ֆիլմից): Նրա համախոհին մարմնավորելու է «Անփառունակ սրիկաներ» ֆիլմի դերասաններից Քրիստոֆ Վալցը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Տարանտինոն` Սերջիո Լեոնեի վաղեմի երկրպագուն, սպագետիի ու վեսթեռնի սիրահարը, ֆիլմը նկարահանել է սեփական սցենարի հիման վրա: Այն ԱՄՆ-ում էկրան կբարձրանա դեկտեմբերի 25-ին:








































