Գյումրիում կատարված սպանության կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղի 30-ամյա բնակիչ Հարություն Սարգսյանը: «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեց ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նրա փոխանցմամբ, այլ կալանավորվածներ չկան:
Ձերբակալվածը Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է` 30-ամյա Հարություն Սարգսյանը, որին ձերբակալել են Բավրայի սահմանը հատելիս:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը սեփական ավտոմեքենայի մեջ սպանվել էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածը` 1985թ. ծնված Կարեն Եսայանը, որը հայտնաբերվել էր Mercedes-Benz մակնիշի 16 OL 850 պետհամարանիշով իրեն պատկանող ավտոմեքենայի մեջ:











































