Հայաստանում ստեղծվելիք հատուկ գոտիների գործունեության հարցերն առայժմ էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում չեն: Ինչպես այսօր ՏՀՏ լիդերների քննարկման ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Հովհաննես Ավետիսյանը, ներկայում օրակարգում է ազատ տնտեսական գոտիների թեման:
«Արդեն 2-3 տարի քննարկվում է ազատ տնտեսական գոտու թեման, դեռ ոչինչ չկա: Եթե հաջողություն գրանցվի այստեղ, ապա կսկսենք հատուկ գոտիների մշակում»,- ասաց Հ. Ավետիսյանը` նշելով, որ հատուկ գոտու ստեղծում ապագայում նախատեսվում է Գյումրիում` տեխնոպարկում, որ այնտեղ էլ արտոնություններ տրվեն. «Չենք փորձում առաջ ընկնել և անել քայլեր, որոնք թղթերի վրա կմնան»:









































