Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄԷ-ից ԱՄՆ մեկնող ինքնաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Թեհրանի՝ իմամ Խոմեյնի անվան միջազգային օդանավակայանում: Հարկադիր վայրէջքի պատճառը ինքնաթիռի ամերիկացի ուղևորներից մեկի ստացած սրտի կաթվածն էր:
Ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո 52-ամյա ամերիկացի ուղևորը տեղափոխվել է Թեհրանի հիվանդանոցներից մեկը, ուր իրանցի բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել նրան: Այս մասին հայտարարել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի հասարակական կապերի տնօրեն Աբաս Մուսեիբին: