Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Սերժ Սարգսյանը ոստիկանության մի խումբ աշխատակիցների շնորհել է ՀՀ բարձրագույն կոչումներ և մեդալներ (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանը, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատողների շնորհել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումներ և մեդալներ: 

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Աֆյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանին՝ ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, Մարտական ծառայության մեդալովª ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Տիգրան Մնացականյանը: «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով են պարգևատրվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության բաժնի պետ, ոստիկանության մայոր Արսեն Այվազյանը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վահրամ Ենգոյանը, Եր¢ան քաղաքի Մաշտոցի ներքին գործերի բաժնին կից պահպանության բաժնի միլիցիայի վաշտի միլիցիոներ, միլիցիայի կրտսեր սերժանտ Արթուր Խաչատուրյանը (հետմահու), ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը, Եր¢ան քաղաքի Մաշտոցի ներքին գործերի բաժնին կից պահպանության բաժնի միլիցիայի վաշտի միլիցիոներ-վարորդ, միլիցիայի ավագ սերժանտ Գրիգոր Հունանյանը (հետմահու),     ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ ՄանվելՎարդանյանը: Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել     ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է պետական բարձր պարգևների արժանացածներին՝ ընդգծելով, որ այդ պարգևները պետության կողմից նրանց ծառայության գնահատականն են և մեծ արժեք ունեն իր կոչմանն ու առաքելությանը նվիրված ոստիկանների համար:

«Նպատակին հասնելու վստահության ձեռքբերումն արդեն գործի կեսն է: Ես ձեր մեջ սկսել եմ սեփական ուժերի հանդեպ ավելի մեծ վստահություն տեսնել, հավատ տեսնել, և դա չի կարող չուրախացնել»,-մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով հանրապետության բոլոր ոստիկաններին՝ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և վստահեցրել, որ յուրաքանչյուր դրական փոփոխություն ոստիկանների գործունեության մեջ, յուրաքանչյուր նոր մոտեցում ու նոր վարքագիծ նրանց կողմից, հաստատապես տեսնում և գնահատում է այդ գործունեության հիմնական հասցեատերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: «Դարձե՛ք ժամանակակից ոստիկանություն և ինքներդ կհպարտանաք ձեր իսկ ձեռքբերումներով: Դուք ունեք պատմական հնարավորություն հիմնովին փոխելու ոստիկանի ընկալումը հասարակության կողմից»,-ընդգծել է Հանրապետության ղեկավարը:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում