Wednesday, 24 06 2026
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը

Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ Նյու Յորքում և Նյու Ջերսիում

Ապրիլի 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանավորությամբ անց են կացվել քննարկումներ «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով:

ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպման սկզբում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ով նշել է, որ հայ ազգը, վերապրելով 1915թ. ցեղասպանությունը որպես ռասիզմի ծայրահեղ դրսևորում, ունի բարոյական պարտավորություն աշխատել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Նա իր ելույթում անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության կողմից պետականորեն ծրագրված ոճրագործությանն ու դրա հետևանքներին, նշելով որ Հայաստանն ողջունում է կառավարությունների, խորհրդարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, ցեղասպանագետների, ինչպես նաև թուրք մտավորականների ու պարզապես քաղաքացիների ջանքերը, ովքեր սատարում են Հայաստանին այդ հանցագործության միջազգային ճանաչման հարցում:

Քննարկումների ընթացքում ցուցադրվել է Մայքլ Հակոբյանի «Գետը կարմրեց» վավերագրական ֆիլմը, որից հետո մեկնաբանություններով հանդես են եկել Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դենիս Փափազյանը, Մասաչուսեթսի համալսարանի պրոֆ. Էրվին Շտուբը, Հայկական ֆիլմերի հիմնադրամի տնօրեն, ռեժիսյոր Կարլա Գարաբեդյանը: Հանդիպման կազմակերպման հարցում իրենց աջակցությունը և մասնակցությունն էին բերել ամերիկահայ կառույցները ու հասարակական կազմակերպությունները:

Ապրիլի 3-ից Նյու Ջերսի նահանգի Բերգեն համալսարանի ցուցասրահում ներկայացվում են հայաստանաբնակ և սփյուռքահայ ժամանակակից արվեստագետների գործերը: Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության ոգեկոչման 97-րդ տարելիցին, ղեկավարում է ամերիկահայ արվեստագետ Շողակ Հովհաննիսյանը և կրում է «Ճեղքված պատմություն և վերականգնված ինքնություն» խորագիրը:

Ցուցահանդեսի բացմանը, ի թիվս երեք հարյուր մասնակիցների, այդ թվում համալսարանի ուսանողների, ներկա է եղել ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, ով, կարևորելով այդ մշակութային նախաձեռնումը, նշել է, որ կանխարգելման համար անհրաժեշտ է ստեղծել լայն կրթական ու տեղեկատվական համացանց` ահազանգելու ու պայքարելու համար ցեղասպանության ոճրագործության վտանգի ու դրա լռակյաց շարունակության դեմ, որպեսին է մերժողականությունը: Դեսպանը նաև նշել է, որ ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ և մերժողականության դեմ տարվող աշխատանքը հասարակական ու կրթական կառույցների, արվեստագետների ու բոլորի հավաքական ու անհատական պատասխանատվությունն է: Ապրիլի 23-ին` ցուցահանդեսի փակման օրը, դասախոսությամբ հանդես կգա ամերիկահայ հայտնի գրող-արձակագիր Պիթեր Բալաքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում