«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում իշխանական թեկնածուի՝ Հայկ Գրիգորյանի հանդիպումներն այնքան էլ հարթ չեն անցնում:
«Գրիգորյանը Հանրապետական կուսակցության անդամ է, համարվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թեկնածուն: Սակայն Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Արտյոմ Թադևոսյանը ՀՀԿ-ի թեկնածուի հետ հանդիպմանը գովել է մեկ այլ թեկնածուի՝ Թաթուլ Հակոբյանի արժանիքները՝ հայտարարելով «Ինչ արած, պետական շահը ստիպում է ընտրել Հայկ Գրիգորյանին»:









































