Ոստիկանության Անձնագրերի ու վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մինչև մայիսի 6-ի ընտրությունները գոնե մահացածների մասով ընտրացուցակները մաքրված կլինեն:
«Սակայն «մաքրված» ասելով՝ Քոչարյանը նկատի ունի այնքան չնչին թիվ, որն էական ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա: «Ցուցակներից հանվել է ավելի քան 3000 անուն, որոնց մեծ մասը, ինչպես նշեցի, մահացածներն են: Մյուս մասն այն հատվածն է, որ տան նոր սեփականատերը չի դիմել և նախկին սեփականատերերին հաշվառումից չի հանել: Բայց այս գործընթացում սեփականատերերն ակտիվացել են, զանգում և ասում են, որ իրենք ընտրացուցակներից տեղեկացել են, որ նախկին սեփականատերերն իրենց հասցեում են հաշվառված:
Մենք պարզաբանում ենք, որ եթե իրենք չդիմեն, այդ մարդիկ 100 տարի Էլ կմնան այդտեղ հւսշվառված: Եվ արդյունքում՝ մոտ 1000 ընտրողներ դուրս են գալու: Եվ երբ մենք վերջնական ցուցակը տրամադրենք, կարծում եմ, մինչև 5000 անուն ցուցակներից կպակասի»,- ասել Է Հ. Քոչարյանը: Հ
«Հիշեցնենք, 2008 թվականի նախագահական ընտրությունների համեմատ՝ այս ընտրություններին մասնակից ընտրողների ցուցակներն ավելացել են 170 հազար ընտրողով, ինչի մասին ընտրացուցակների հրապարակումից հետո ահազանգեց նաև ընդդիմությունն ու մի շարք հասարակական կազմակերպություններ: Նույն 2008 թվականի ընտրություններից հետո տարիներ շարունակ ընդդիմությունն իշխանություններին մեղադրում Է ընտրողների ցուցակը մի քանի հարյուր հազար ընտրողներով ուռճացնելու մեջ: Փաստորեն՝ իշխանությունն ընդունել Է այդ մեղքը: 5000-ով»:











































