«Երկիր»-ը գրում է, որ նախօրեին էրեբունիում ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է. «ՕԵԿ-ը աջակցելու և իր քվեն է տալու էրեբունի համայնքում առաջադրված Մհեր Սեդրակյանին: Ճիշտ է՝ նա հանրապետական է, բայց, կարծում եմ, որ ՀՀԿ-ն էլ, լսելով իմ այս կոչը, հորդորը, ինքն էլ, իր հերթին, ինչպես մենք ենք աջակցում իրենց թեկնածուին, իրենք էլ կաջակցեն մեր թեկնածուներին, որպեսզի մենք հաղթենք»:
«ՕԵԿ-ի կոչը ՀՀԿ-ն, իհարկե, լսեց, բայց… Երեկ Արարատում նախագահ Սերժ Սարգսյանը ընտրողներին կոչ արեց ձայն տալ թիվ 18 ընտրատարածքում ՀՅԴ-ի առաջադրած թեկնածու Արայիկ Գրիգորյանին: Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում ՕԵԿ-ական թեկնածու կա պատգամավոր` Իշխան Խաչատրյանը»,- հավելում է թերթը:








































