«Ժողովուրդ»-ը գրում է, որ Հայ ազգային կոնգրեսը թեկնածու չի առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվել Է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Եվ ընդհանրապես, վերջերս բավական ջերմացել են ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հարաբերությունները: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այդ ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից թեկնածու չառաջադրելու հանգամանքին, ասաց. «Պարզապես հարմար թեկնածու չենք ունեցել: Եվ հետո, ինչո՞ւ միայն այդ ընտրատարածքում, ևս 3 ընտրատարածքում Էլ չունենք թեկնածու, միայն դա չէ: Փոխարենը մյուս ընտրատարածքներում ունենք առաջադրված թեկնածուներ:
Եվ, բացի այդ, մեզ համար կա 1 ընտրատարածք՝ դա Հայաստանի Հանրապետությունն է»:











































