ՀԹՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ թենիսի Հայաստանի կանանց հավաքականն այսօր մեկնեց Եգիպտոս, որտեղ ապրիլի 16-21-ը կմասնակցի Ֆեդ-Քափ կանանց թիմային առաջնության երրորդ ենթախմբի խաղերին:
Մեր հավաքականը մրցելու է Ալժիրի, Կիպրոսի, Եգիպտոսի, Իռլանդիայի, Քենիայի, Լիտվայի, Մալթայի, Մոլդովայի, Մարոկոյի, Նամիբիայի և Թունիսի կանանց հավաքականների հետ: Հայաստանի ընտրանին ներկայանում է հետևյալ կազմով`
1. Ամիրաղյան Անի,
2. Մովսիսյան Աննա (թիմի ավագ),
3. Խաչատրյան Նունե: