ՌԴ-ն աջակցում է Հնդկաստանի ու Պակիստանի անդամակցությանը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ): Նրանց անդամակցությունը շատ ժամանակ չի խլի: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«ՇՀԿ-ում այսօր եռակողմ հանդիպմանը խոսել ենք, գործում է հրապարակայնության սկզբունքը: Արդեն ընդունված են դիտորդների հատուկ առաջարկները, և ներկայում այս դրույթները կթարգմանվեն կոնկրետ լեզվով, ինչը կնպաստի պետությունների իրավական ու ֆինանսական տեսակետների միավորմանը: Հաշվի ենք առնում, որ այս աշխատանքը շատ ժամանակ չի խլի»,- ասել է Լավրովն այսօր Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ Պակիստանն արդեն մուտք գործելու խնդրանքով դիմել է կազմակերպությանը:
Լավրովի խոսքով՝ Հնդկասատանը ՇՀԿ-ում արդեն ունի դիտորդի կարգավիճակ մի շարք ուղղություններում, մասնավորապես ստեղծվելիք էներգետիկ ակումբում:
ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001թ.: Կազմակերպությանն անդամակցում են Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:








































