Երգչուհի Բեյոնսեն ԱՄՆ առաջին տիկնոջն ուղղված բաց նամակում գրել է, որ Միշել Օբաման կարող է օրինակ ծառակել իր դստեր Բլու Այվի Քարթերի համար:
The Times Of India-ն հաղորդում է, որ ձեռագիր նամակը տեղադրվել էր 30-ամյա երգչուհու նոր ինտերնետային կայքում: Նամակում Բեյոնսեն տիկին Օբամային նաև կոչում է բացարձակապես ուժեղ աֆրոամերիկացի կին :
Երգչուհին գրում է, որ հպարտ է, որ իր դուստրը կարող է ապրել մի աշխարհում, որտեղ Միշել Օբամայի նման մարդիկ կան, և որոնցից նա կարող է օրինակ վերցնել: Բեյոնսեն նամակում նաև գրում է, որ հիանում է առաջին տիկնոջ համեստությամբ, սիրելու ունակությամբ, անկեղծությամբ ՝ չնայած այն ճնշմանը, որի ազդեցության տակ Առաջին տիկինը գտնվում է Սպիտակ տան տիրուհին լինելու պատճառով:
‘Halo’-ի երգչուհին 48-ամյա Օբամային նաև գովաբանում է լավ կին , լավ մայր և միաժամանակ լավ Առաջին տիկին լինելու համար:











































