2012 թ-ի ապրիլի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 627 600 բաժանորդ:
Ընկերությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 1,889-ով, որից 535-ը՝ մարտ ամսին:








































