Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի դեսպանի հետ

Երևանի և Ռիգայի միջև փոխգործակցության, քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսի հանդիպման ժամանակ:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի և Ռիգայի միջև հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա և համոզմունք է հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև գործընկերային հարաբերությունները այսուհետզարգացման նոր որակ ու ընթացք կստանան:

«Մենք հույս ունենք, որ ինչպես դուք, այնպես էլ Լատվիայում Հայաստանի հանրապետության դեսպանը մեծապես կաջակցեք Երևանի և Ռիգայի միջև փոխշահավետ համագործակցություն հաստատմանը` մասնավորապես քաղաքային տնտեսության կառավարման, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և այլ ուղղություններով: Մենք պատրաստ ենք ներդրումային ծրագրեր ներկայացնել և այդ առումով շնորհակալ կլինենք ձեր աջակցության համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպանը նախ նշել է, որ Ռիգայի քաղաքապետ Նիլ ՈՒշակովը գոհունակությամբ ընդունել է Երևան այցելելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերը։ Գինտս Ապալս իր հերթին նշել է, որ 2 քաղաքների միջև հարաբերությունները ընդլայնվելու մեծ հեռանկար ունեն և պատրաստակամություն է հայտնելով հնարավորին աջակցել երկուստեք կապերի ընդլայնմանն ու զարգացմանը:
«Վստահ եմ, որ բազմակողմ համագործակցության առաջարկն ու ներդրումային ծրագրերը կհետաքրքրեն մեր գործարարներին և համատեղ աշխատանքից Ռիգան ու Երևանը միայն կշահեն»- նշել է դեսպան Ապալսը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Ռիգայի քաղաքապետի Երևան կատարելիք այցելությունից հետո, երբ կստորագրվի երկու քաղաքների միջև փոխգործակցության համաձայնագիրը, Երևանի և Ռիգայի միջև արդեն կոնկրետ ծրագրեր կիրականացվեն։ Տարոն Մարգարյանը դեսպանին հրավիրել է նաև մասնակցելու ապրիլի 14 –ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում իրականացվելիք ծառատունկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում