Sunday, 07 06 2026
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

Ծառուկյանի զենքը

Այսօր համացանցում տարածվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի մասին մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավին մասնակցում է զենքով: Կասկած չկա, իհարկե, որ զենքը օրինական է: Խնդիրն այստեղ ամենևին դա չէ: Խնդիրը հենց զենքով քարոզարշավի փաստն է ինքնին: Ծառուկյանը շրջում է թիկնապահների բավական պատկառելի քանակությամբ, և անկասկած է, որ նրանք էլ զինված են օրինական զենքերով:

Երբ զինված է թիկնապահը, դա միանգամայն հասկանալի ու բնական է, թեև ընդհանրապես անբնական է թիկնապահների բազմությունն ինքնին: Բայց առավել քան անբնական է, երբ Ծառուկյանն է զենքով դուրս գալիս ժողովրդին ընդառաջ: Ինչի՞ց կամ ումի՞ց է վախենում ԲՀԿ առաջնորդը, ո՞ւմ դեմ է նա զինված: Չի՞ վստահում նա իր թիկնապահներին, թե՞ պարզապես զենքի առկայությունը խոսում է ԲՀԿ առաջնորդի արժեհամակարգի, քաղաքականության և բիզնեսի մասին նրա պատկերացումների, հասարակական կյանքի մասին նրա աշխարհընկալման, մտածողության մասին: Զենքո՞վ է պատրաստվում Գագիկ Ծառուկյանը ժողովրդավարություն հաստատել Հայաստանում և փոքր ու միջին բիզնեսի շահերը պաշտպանել՝ լինելով օլիգարխ, թե՞ նա զենքով պատրաստվում է դիմագրավել ընտրակեղծիքներին:

Ի դեպ, օրերս ԲՀԿ ցուցակում երկրորդ համար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն այնպիսի ռեսուրսներ է ներդնելու ընտրակեղծիքի դեմ պայքարում, որ զարմացնելու է բոլորին: Պետք է համաձայնել, որ զենքը, իհարկե, զարմանալի ռեսուրս է: Մյուս կողմից՝ Ծառուկյանն իհարկե անկեղծ է, որովհետև Հայաստանում իշխանությունը չի թողել ընտրակեղծարարությամբ վերարտադրությունը կանխելու այլ ճանապարհ, քան պարզապես զենքի դիմելը: Եվ այս իմաստով Գագիկ Ծառուկյանի զենք կրելը նաև խորհրդանշական է ու վկայում է այն մասին, որ անգամ իշխանության մեջ գտնվողներն են հասկանում, որ «միայն զենքով կա հային փրկություն», բայց հայից փրկություն: Այսինքն՝ այսօր մեզանում դրված է հային հայից զենքով փրկելու կամ փրկվելու խնդիր, և դա մեր պետական քսանամյա ընթացքի ամենամեծ պարտություններից մեկն է:

Ամենամեծ պարտություններից մեկն է այն, որ Հայաստանի ամենամեծ կուսակցություններից մեկի առաջնորդը քարոզարշավի է գնում զենքով: Դա, անշուշտ, միայն Գագիկ Ծառուկյանի խնդիրը չէ, դա պետության, հասարակության խնդիրն է: Պարզ է ընդամենը այն, որ ինչպես որ այդ խնդիրն ի զորու չէ լուծել ՀՀԿ-ն, այսինքն՝ անիմաստ է խնդրի լուծումը ՀՀԿ հետ կապելը, նույն կերպ նաև անիմաստ է հույս դնել և խնդրի լուծումը ԲՀԿ-ի հետ կապելը: Այդ երկու ուժերը ներկայիս Հայաստանի մթնոլորտի հիմնական պատասխանատուներն են եղել տարիներ շարունակ, և այդ մթնոլորտը հազիվ թե որևէ բանով փոխվի, եթե մեկը մյուսին հեռացնի զենքով կամ զենքով որևէ բան պարտադրի, և առավել ևս՝ եթե բոլորը հասարակությանն ընդառաջ դուրս գան զենքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում