Բրազիլիայի Ժունդիաի փոքրիկ քաղաքում Foxconn ընկերությունը պատրաստվում է շուտով սկսել իր գործարանի շինարարությունը, ի պատիվ դրա, ապագա գործարանին հարող փողոցներից մեկը անվանակոչվել է Apple-ի համահիմնադիր հանգուցյալ Ստիվ Ջոբսի անունով: Այս մասին տեղեկացնում է mignews.com-ը:
Փողոցի վերանվանման արարողությունը կատարվել է մարտի 27-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Փողոցի վերանվանման մասին է վկայում համացանցում հայտնված փաստաթուղթը:
Փողոցը վերանվանելու որոշումը կայացվել է 350 հազար բնակչություն ունեցող Ժունդիաի քաղաքային խորհրդի կողմից:
Հիշեցնենք, որ Ստիվ Ջոբսի մահից հետո հանճարին անմահացնելու տենդ սկսվեց ամբողջ աշխարհում: Ոմանք իրենց մարմիններին դաջեցին Ջոբսի պատկերը, ոմանք դաջեցին մեջբերումներ նրա իմաստուն խոսքերից, ոմանք էլ հուշարձաններ կանգնեցրին:










































