Անավարտ ALMA ինտերֆերոմետրը թույլ է տվել փոքր-ինչ հստակեցնել մոլորակի քաշը, որը պտտվում է Ֆոմալգաուտ աստղի շուրջը: Այդ մոլորակը ներկայում դեռևս միակն է, որը գտնվում է Արեգակնային համակարգից դուրս: Աստղագետներին հաջողվել է այն լուսանկարել: Գիտական հոդվածը տպագրվել է Tha Astrophysical Journal-ում: Ի դեպ, աստղադիտակը պատրաստում է ESO-ն՝ Եվրոպական հարավային աստղադիտարանը:
Գիտնականները ALMA-ի միջոցով ստացված տվյալների համակարգչային մոդելավորմամբ կարողացել են պարզել, որ մոլորակի քաշը մի քանի անգամ քիչ է, քան նախկինում ենթարդրվում էր: Այն իր քաշով մեծ է Մարսից և թեթև՝ Երկիր մոլորակից:
ALMA-ն բաղկացած կլինի 66՝ 7 և 12 մետրանոց ալեհավաքներից: Ներկայում միայն 16 ալեհավաքներն են տեղադրված: Աստղադիտակը գտնվում է չիլիական Անդերում՝ ծովի մակերևույթից 5 կմ բարձրության վրա:









































