Haber Türk-ի փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը, մեկնաբանելով թուրք-սիրիական սահմանի խախտման վերաբերյալ Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին դիմելը, Սիրիային սահմանակից թուրքական Քիլիս քաղաքում սիրիացի փախստականների գնդակոծումը որակել է որպես Սիրիայի դեմ ուղղված Թուրքիայի կառավարության սադրանք.
«Ահաբեկիչները սահմանամերձ գոտում ահաբեկում են Սիրիայի քաղաքացիներին՝ դրդելով փախուստի: Առաջացնելով փախստականների ճգնաժամ՝ Թուրքիայի ղեկավարությունը ցանկանում է ակտուալացնել բուֆերային գոտու և հումանիտար միջանցքի ձևավորման հարցը: Թուրքիան պետք է դատապարտվի Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար»:








































