Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Սերժի Սամվելը

Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական ելույթ ունենալով՝ համայնքի բնակիչներին կոչ է արել իրենց ձայնը տալ «արժանապատիվ թեկնածու», ՀՀԿ-ի պաշտպանյալ Սամվել Ալեքսանյանին: Դա այն «արժանապատիվ թեկնածուն» է, որը հայտարարում է, թե ինքը որևէ բիզնես չունի, և իր կինն է իրեն ու ընտանիքը պահողը:

Խնդիրը, իհարկե, այն չէ, որ կինը կարող է բիզնես ունենալ և ընտանիք պահել: Պարզապես տվյալ պարագայում այն է խնդիրը, որ Ալեքսանյանը համարձակություն չունի հանրայնորեն ընդունել, որ ինքն է բիզնեսմենը, որ իրենն են մենաշնորհային բիզնեսները, որոնք տնօրինում է, և որոնց շնորհիվ տարիներ շարունակ դառնում է պատգամավոր: Դա այն «արժանապատիվ թեկնածուն» է, որը խորհրդարանի աշխատանքին մասնակցել է լուռ ու համր, որը չի ունեցել որևէ ելույթ, կառավարությանն ուղղված որևէ հարց, չի բարձրացրել տնտեսական, քաղաքական, հասարակական, քաղաքացիական որևէ հարցադրում, չի արել որևէ հայտարարություն, իսկ խորհրդարանի նիստերի զգալի մասից էլ բացակայել է:

Եվ երբ Սերժ Սարգսյանը այդ պատգամավորին համարում է պատգամավորության արժանապատիվ թեկնածու, մնում է ընդամենը տարակուսել արժանապատվության մասին կամ պատգամավորության մասին Սերժ Սարգսյանի պատկերացումների առումով: Թեև տարակուսելու առիթը միայն դա չէ, այլ նաև Սերժ Սարգսյանի հայտարարությունները՝ բիզնեսն ու իշխանությունը տարանջատելու մասին, խորհրդարանը բիզնեսմեններից ազատելու մասին: Այդ հայտարարությունների հեղինակը ներկայումս կանգնում է հասարակության առջև և կոչ է անում քվեարկել բիզնեսմենի, մենատիրոջ օգտին: Եվ այդ պայմաններում խնդիրն արդեն ոչ թե Սամվել Ալեքսանյանն է՝ իր մանր խորամանկություններով և մանիպուլյացիաներով, այլ Սերժ Սարգսյանը՝ իր խոշոր խաբեությամբ, որին ենթարկում է հասարակությանը՝ հայտարարելով մի բան, հռչակելով մի կուրս, և անելով իրականում բոլորովին այլ քայլեր, այլ գործողություններ, խորհրդարան բերելով նույն որակը, նույն դեմքերին, նույն արժեքներն ու տեսակը:

Իշխանությանը երևի թե թվում է, որ Հայաստանի հասարակության մոտ էլ խեղված են արժանապատվության մասին պատկերացումները: Իհարկե, պատգամավորության մասին պատկերացումները գուցե իսկապես խեղված են, և մարդկանց մի զգալի մասը գուցե իսկապես համարում է, որ պատգամավորը փող բաժանող է, որ պատգամավորը ասֆալտ փռող ու ջուր քաշող է: Բայց արժանապատվության մասին պատկերացումները մարդկանց մոտ խեղված չեն, և մարդիկ շատ լավ են տեսնում իրենց մատուցվող խաբեությունը, իրենց ասվող ու արվող քայլերի հիմնարար տարբերությունը: Սակայն մարդիկ արժանապատվություն ունեն և անկասկած թույլ չեն տա այդպես պարզունակ ձևով մոլորեցնել ու խաբել իրենց, և արժանապատվության այդ ոտնահարումը եթե այսօր մարդկանց մեջ չբարձրացնի արժանապատիվ քաղաքացուն, նրան չհանի իր իրավունքի և արժանապատվության համար գործնական պայքարի, ապա վաղը դա անելու է արդեն կրկնապատկված լիցքերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում