Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է երկրի Ռազմածովային ուժերի զարգացման հայեցակարգը` նախատեսված 2012-2030թթ. համար:
Ընդհանուր առմամբ` այս ժամանակահատվածում նախատեսվում է նավատորմի վրա ծախսել շուրջ 900 մլն զլոտ (282.5 մլն դոլար):
Ռազմական գերատեսչության գնահատականի համաձայն` առանց նոր զինատեսակների ու տեխնիկայի լեհական Ռազմածովային ուժերն ամբողջությամբ կկորցնեն իրենց մարտունակությունը մինչ 2030թ.: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Փաստաթղթի համաձայն` Լեհաստանի Ռազմածովային ուժերը կստանան 3 նոր սուզանավ, որոնցից 2-ը կգնվեն 2022թ., ինչպես նաև 3 նոր նավ` 2-ը` 2022թ., մյուսը` 2026թ.:
Բացի այդ` Զինված ուժերին կտրամադրվի նաև 6 հարվածային ու 6 որոնողափրկարարական ուղղաթիռ, 2 հրթիռային համակարգ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք:








































