Wednesday, 10 06 2026
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան

Ժ.Լիպարիտյան. Հայաստանն ու Ադրբեջանը կարող են լուծել հակամարտությունը

«2010-ը անարդյունավետ տարի է եղել ղարաբաղյան հակամարտության լուծման համար»,- news.az-ին տված հարցազրույցում ասել է Միչիգանի համալսարանի հայագիտության ծրագրերի ղեկավար Ժիրայր Լիպարիտյանը: Նա գտնում է, որ բանակցություններում որոշակի նահանջը կապված է կողմերի հռետորական հայտարարությունների հետ: 2011-ին հակամարտության կարգավորումը հայագետը տեսնում է հռետորության դադարեցման և խնդիրները լուծելու քաղաքական կամք դրսևորելու մեջ: «Հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով»,- ասել է Լիպարիտյանը: Հայագետը հերքել է լրագրողի այն պնդումը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախկին նախագահները հայտարարել են, որ հայերն ու ազերիները չեն կարող խաղաղ գոյակցել` նշելով, որ մասնավորապես Հայաստանի նախկին նախագահներից ոչ մեկը նման հայտարարություն չի արել, և նման պնդումներն անհիմն են: Լիպարիտյանի կարծիքով, պատմությունը հակառակն է ապացուցել, և նման դիրքորոշումը վնասակար է: Անդրադառնալով «հասարակական» դիվանագիտությանը` Լիպարիտյանը շատ մեծ կարևորություն է տվել դրան, մի քանի պատճառներով` նախ, այդպիսի դիվանագիտությունը ձևավորում է վստահության մթնոլորտ, երկրորդ` այդ գործընթացը խոչընդոտ է հակառակորդի դեհումանիզացիայի համար, և երրորդ` լեգիտիմացվում է հակամարտության խաղաղ կարգավորումը: Կարևոր է նաև այն, որ «հասարակական» դիվանագիտությունը բերում է նոր գաղափարներ և մոտեցումներ, որոնք, հնարավոր է, հաշվի չեն առնվում իշխանությունների կողմից: Հայ-թուրքական հաշտեցման գործընթացի տապալման մասին Լիպարիտյանն ասել է, որ կողմերը արձանագրությունների ստորագրման ժամանակ շատ կոռեկտ են եղել, սակայն ժամանակի ընթացքում հայերի և թուրքերի միջև վստահությունը նվազել է: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է Թուրքիայի համար, սակայն ոչ այնքան, որ այն առանձնացվի ղարաբաղյան հակամարտությունից», կարծում է Լիպարիտյանը: Դրա հիմքում ընկած է այն, որ Էրդողանի կառավարությունը ներքաղաքական կյանքում չի ցանկանում վատնել իր քաղաքական կապիտալը հարաբերությունների կարգավորման վրա` միաժամանակ լինելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ճնշման տակ: Այսպիսով, Լիպարիտյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մոտ ապագայում հավանական չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում