«Հրապարակ»-ը զրուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ.
-Մեր տեղեկություններով` կրպակների սեփականատերերը պատրաստ Են հրաժարվել հանուն հասարակության պահանջի, սակայն Դուք դեմ եք՝ համարում եք Ձեր սկզբունքի հարցը:
-Չէ, սկզբունքի հարց չկա, եթե քաղաքացիները պատրաստ են հրաժարվել, ես շնորհակալ եմ իրանցից:
-Այսինքն, Դուք դեմ չե՞ք լինի, որ սեփականատերերը հրաժարվեն:
-Ոչ, եթե իրանք պատրաստ Են հրաժարվել, ես իրանցից շնորհակալ եմ, ու էդ պրոցեսն ավելի կարագացվի:
-Այսինքն՝ մտավախություն չունե՞ք, որ զիջելով՝ Ձեր հեղինակությունը կվնասվի:
-Ոչ, ոչ, Դուք լավ գիտեք՝ ես կողմնակից եմ կանաչ տարածքների ընդլայնմանը և մանավանդ կրպակներին դեմ եմ ընդհանրապես: Ես բոլորին հավաստիացնում եմ, որ քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով կանաչ տարածքների ընդլայնման խնդիր է դրված, և մենք բյուջեով նախատեսում ենք մեծ գումարներ, որոնք մեր կանաչ տարածքները կընդլայնեն: Ես կողմնակից եմ կանաչ տարածքների ընդլայնմանը:
-Երբ Դուք Ավանի թաղապետն էիք, բավականին բարձր վարկանիշ ունեիք, իսկ որպես քաղաքապետ՝ Երբեմն հասարակության քննադատության թիրախն դառնում: Չե՞ք կարծում, որ քաղաքապետի պաշտոնը շատ բարդ Է Ձեզ համար, Դուք դրան դեռ պատրաստ չեք:
-Ես պատրաստ եմ, ի՞նչ ա եղել: Քննադատություններն Էլ նորմալ եմ համարում, եթե մի քայլ կատարվում Է, ու քաղաքացիները դժգոհ են կամ հասարակական կազմակերպություններն ու բնապահպանները, ես պատրաստ եմ նստեմ իրանց հետ քննարկեմ ու ճիշտ լուծումներ տամ:
-Այդ դեպքում ինչո՞ւ չեք գնում Մաշտոցի պուրակ՝ հանդիպելու ակտիվիստների հետ:
-Ես Մաշտոցի պուրակի ակտիվիստներին հրավիրել եմ քաղաքապետարան, հանդիպել եմ, խոսել եմ և ոչ միայն իրանց, այլ շատ բնապահպանական կազմակերպությունների: Իմ պատրաստակամությունը հայտնել եմ, որ միասին մենք իրականացնենք ծրագրերը, նույնիսկ Մաշտոցի պուրակում:
-Պարոն Մարգարյան, վերջին հաշվով այգում Ձեր հասակակիցներն են: Միգուցե Ձեր պատվից վե՞ր եք համարում այնտեղ գնալը:
– Ոչ, ես պատվիցս վեր չեմ համարում: Տարեց-երիտասարդ քաղաքապետի խնդիրը չի այստեղ, ես մեր քաղաքացիների հետ ամենօրյա շփման մեջ եմ և ամեն օր լսում եմ նրանց բարձրացրած հարցը:
-Ձեր երբեմնի բարի համբավից հետո կոպիտ քննադատություններին ինչպե՞ս Եք վերաբեր-ում:
-Մեր քաղաքացիներն այս տարվա և մյուս տարիների աշխատանքի շնորհիվ կզգան, որ աշխատանքները շարունակվում ու ընդլայնվում են:
-Ինչո՞ւ քաղաքապետի առաջին տեղակալ չի նշանակվում, ի՞նչն է խնդիրը:
-Իմ տեղակալի հարցը դեռ չի քննարկվում, որտև Հանրապետական կուսակցությունը պետք է քննարկի, քանի որ Հանրապետական կուսակցության ավագանու անդամները մեծամասնություն են քաղաքապետարանում: Դեռ առաջարկություններ չկան, երբ կլինի՝ կքննարկենք:
-Լուրեր կան, որ Ձեր ենթակայության տակ գտնվող գերատեսչություններին, կրթական հաստատություններին ստիպում եք քվեարկել ՀՀԿ-ի օգտին:
-Ես նման բան չեմ լսել, մենք, որպես քաղաքային իշխանություն, հավասարության դաշտը պահպանել ենք բոլոր քաղաքական ուժերի համար, որ հավասար քարոզչություն տեղի ունենա:
-Ձեր երդմնակալության օրը Սերժ Սարգսյանը հրապարակավ մեծ հույսեր կապեց Ձեզ հետ, Ձեր գնահատմամբ՝ արդարացնո՞ւմ եք այդ հույսերը (Սերժ Սարգսյանն ասել Էր. «Տարոն, դու մեզ հուսախաբ անելու իրավունք չունես»):
-Ինձ թվում Է՝ այդ հարցն ինձ պետք Է չտաք, որովհետև կարճ ժամանակ Է, ինչ աշխատում ենք, և ամբողջ քաղաքապետարանի թիմն ու ամբողջ պատասխանատուներն օր ու գիշեր աշխատում են, և մեր քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան:
-Իսկ ընտրություններից հետո կշարունակե՞ք ղեկավարել:
-Ընտրություններից հետոն ի՞նչ կապ ունի, քաղաքապետի ընտրությունները մայիսի 13-ին Է: Սա Ազգային ժողովի ընտրություններ են:
-Խոսակցություններ կան, որ ընտրություններից հետո կարող Է Բեգլարյանը վերադառնալ:
-Ես նման բան չեմ լսել, չգիտեմ:
-Կարծիքներ կան, որ Դուք շատ եք փոխվել քաղաքապետ դառնալուց հետո, ավելի ամբիցիոզ եք դարձել:
-Ինչի՞ ամբիցիաներ պիտի լինեն: Քաղաքապետի պաշտոնն ինձ չի փոխել, ես իմ ընկերների, կուսակցական ընկերների ու բնակչության հետ ամենօրյա կապի մեջ եմ:









































