Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը մեղադրել է Հարավային Սուդանին արտասահմանյան ուժերի ձեռքին խաղալիք լինելու և «պատերազմի ճանապարհը» ընտրելու մեջ՝ այն դեպքում, երբ երկու հարևանների միջև սահմանային անկայունությունը աստիճանաբար մեծանում է:
Press TV-ի տեղեկացմամբ՝ Բաշիրը հինգշաբթի օրն ասել է, որ Հարավային Սուդանը ընտրել է պատերազմի ուղին` ենթարկվելով արտասահմանյան ուժերին, որոնք երկրին օգնել էին քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Բաշիրն ավելացրել է, որ պատերազմը դեմ է ինչպես Հարավային Սուդանի, այնպես էլ Սուդանի շահերին, բայց, դժբախտաբար, ինչպես ասել է Բաշիրը՝ «Հարավային Սուդանի իրենց եղբայրները չեն մտածում երկրներից և ոչ մեկի շահերի մասին»:
Մեկնաբանություններն արվել են երկու երկրների միջև երեք օր շարունակվող բախումներից հետո, և մտավախություններ կան, որ դրանք կարող են վերածվել պատերազմի:








































